Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայ-չինական համագործակցությունը կընդլայնվի

ՀՀ ԱՆ. Հայ-չինական համագործակցությունը կընդլայնվի

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Տյան Չան Չունի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին`  նախարարը շնորհակալություն հայտնեց  Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսապանատանը` ՀՀ առողջապահության նախարարության հետ երկարամայա գործակցության համար:


Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և խնդիրները։ Քննարկվեցին Չինաստանի կառավարության մասնակցությամբ արդեն իսկ իրականացված ծրագրերն ու աջակցության հետագա հնարավորությունները:


«Չինաստանի կառավարության աջակցությունը մեր երկրին ակնհայտ կերպով ցույց է տալիս նաև երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները: Ես նկատի ունեմ թե՛ կրթական ծրագրերը, թե՛ կոնկրետ նյութատեխնիկական աջակցությունը։  Կցանկանայի կարևորել հատկապես շտապ օգնության ծառայությունը ավտոմեքենաներով ապահովելու ծրագիրը»,-նշեց Արմեն Մուրադյանը:


Նա ընդգծեց, որ շտապ օգնության կանչերը  և  այս ծառայության հանդեպ վստահությունը նկատելիորեն ավելացել են: Արմեն Մուրադյանը նաև հավելեց, որ շտապ օգնության ծառայության արդիականացումն ունի առաջնային նշանակություն` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում շեշտադրել է արտահիվանդանոցային բուժօգնության զարգացումը: Հայաստանը հետաքրքրված է նաև չինական պրակտիկ բժշկության ոլորտում համագործակցությամբ`  նկատի ունենալով չինական ավանդական բժշկության ձեռքբերումները:
Արմեն Մուրադյանը կարևորեց նաև առողջապահական ոլորտում  օրենսդրական,  պրակտիկ  բժշկության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև հանրային առողջապահության հետ կապված փորձի փոխանակումը:


Դեսպան Տյան Չան Չունը, շնորհավորելով Արմեն Մուրադյանին պաշտոնավարման կապակցությամբ, նշեց, որ Հայաստանում ՉԺՀ դեսպանատունը ՀՀ առողջապահության նախարարության հետ աշխատում է արդյունավետ:


«Մեր երկկողմ համագործակցությունն օրինակելի է: Կուզեի ևս մեկ անգամ ընդգծել շտապ օգնությանը մեքենաների տրամադրման ծրագրի մասին, ինչը, կարծում եմ, կարևոր ներդրում է առողջապահական համակարգի այդ ծառայության զարգացման գործում»:
Նա նաև նշեց, որ Չինաստանից Հայաստանին տրամադրվող աջակցությունը տարեցտարի ավելանում է` ընդգրկելով տարբեր ուղղություններ:


Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ նախարարությունն մեծ պատրաստակամությամբ կշարունակի մեր երկրում Չինաստանի դեսպանատան հետ համագործակցությունը:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ